Մամուլ

Գեղարքունիքում հարսն անասնագոմում ինքնասպան է եղել

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում քննված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ Ա.Շ.-ն՝ Մ.Ք.-ի ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է հարսին։

Ըստ նախաքննության՝ այդ հանգամանքների հետևանքով Մ.Ք.-ն գտնվել է լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, իսկ 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում ինքնասպանություն է գործել։

Քննչական մարմինը հայտնում է, որ Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Միևնույն ժամանակ, մեղադրվող անձի մեղավորությունը վերջնականապես կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում