Մամուլ

Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու․ վաղը կլինեն եռակողմ բանակցություններ

Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու․ վաղը կլինեն եռակողմ բանակցություններ

Վաղը ՌԴ-ում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։

«Վաղը լինելու են եռակողմ բանակցություններ ՌԴ ՊՆ-ում, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև գեներալ Մուրադովը։ Այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ, թե իրավիճակն ինչպես է ընթանում։ Խծաբերդից գերեվարվածների հարցը ընդհանուր ծրագրի մեջ է»։

Ավագյանը հույս հայտնեց, որ հանդիպումից հետո գերիների վերադարձի գործընթացը կարագանա՝ նշելով, որ մեծ հույսեր ունի հատկապես ՌԴ աջակցության վրա։

hay zinvorner

Ըստ նրա՝ վաղը կայանալիք բանակցություններում կքննարկվի նաև ՀՀ տարածքից գերեվարված վեց զինծառայողների վերադարձի հարցը, պահանջներից մեկը լինելու է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ։

«Պահեստազորայինները պետք է անհապաղ վերադարձվեն ՀՀ տարածք։ բանակցությունները վարվում են ՌԴ միջնորդությամբ՝ անձամբ Գեներալ Մուրադովի մասնակցությամբ։ Նրանք առանց նախապայմանի պետք է վերադարձվեն ՀՀ»։

Ավագյանը նշեց, որ տղաների մասին տեղեկություններ են ստացվել, հայտնի է նաև նրանց գտնվելու վայրը՝ զինծառայողները պահվում են Բաքվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share