«Բրիգադա»-ի դերասանի մարմինը հայտնաբերվել է գետում
Մոսկվայի մարզում Օկա գետից հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» հեռուստասերիալներում նկարահանված դերասան Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինը։
Նախորդ օրը նա որդու հետ մեկնել էր Օկա գետ՝ ձկնորսության։
Որոշ ժամանակ անց դերասանը հեռացել էր՝ ստուգելու որսը, սակայն այլևս չէր վերադարձել։
Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է գետում։
Ալեքսանդր Վիսոկովսկին 62 տարեկան էր։
Նա մեծ ճանաչում էր ձեռք բերել «Բրիգադա» հեռուստասերիալում Մաքսի դերակատարմամբ։



