Մամուլ

Կյանքից հեռացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը

82 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Մայքլ Բիրնը, որը, հատկապես, հայտնի է «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը» և «Հարրի Փոթերը և մահվան պարգևները՝ մաս 1» ֆիլմերում իր դերերով, գրում է Page Six-ը։ Ըստ The Guardian-ի, Բիրնը մահացել է հունիսի 20-ին։

Նրա մահվան պատճառը չի բացահայտվել։

Բիրնը ծնվել է Լոնդոնում՝ 1943 թվականի նոյեմբերի 7-ին, և ունեցել է գրեթե 60 տարի տևած բեղուն դերասանական կարիերա։

Նրա թատերական առաջնախաղը տեղի է ունեցել 1963 թվականին՝ Լոնդոնի հայտնի «Օլդ Վիկ» թատրոնում։

Նույն թվականին դերասանն իր կինոդեբյուտն է կատարել «Կարմիր շեղբը» ֆիլմում, ինչից հետո նկարահանվել է «Բաթլի», «Արծիվը վայրէջք է կատարել», «Հենրի VIII-ը և նրա վեց կանայք», «Մեդուզայի հպումը» և «Լավ հայրը» կինոնկարներում։

1989 թվականին նա մարմնավորել է նացիստ գնդապետ Էռնստ Վոգելի դերը Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ «Ինդիանա Ջոնս» ֆիլմաշարի 3-րդ մասում։ 2010 թվականին նա հանդես է եկել մութ կախարդ Գելլերտ Գրինդելվալդի դերով «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. Մաս 1» ֆիլմում։

Երեք տարի անց՝ «Դիանա» ֆիլմում, նա խաղացել է հարավաֆրիկացի սրտային վիրաբույժ Քրիստիան Բարնարդի դերը, որտեղ Ուելսի հանգուցյալ արքայադստերը մարմնավորում էր Նաոմի Ուոթսը։

IMDb-ի տվյալներով՝ դերասանի վերջին աշխատանքը եղել է 2020 թվականի վեց մասից բաղկացած «Ֆեբուսյան գործերը» (The Phoebus Files) կատակերգական-դրամատիկական սերիալում։23 թվականին։

derasan 1
Կիսվեք ձեր էջում