Մամուլ

Բոլոր էն պարապների համար, ովքեր ասում են թե ինչ գործ ուներ 42-ամյա կինը՝ 18-ամյա տղայի հետ

Բոլոր էն պարապների համար, ովքեր ասում են թե ինչ գործ ուներ 42-ամյա կինը՝ 18-ամյա տղայի հետ

Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին ցավակցությունները հայտնեմ Նվարդի հարազատներին ու բարեկամներին։ Նվարդը հայրենասեր ու մեծահոգի կին էր:

Երբ լուր տարածվեց այն մասին, որ 42-ամյա Նվարդ Նալչաջյանը սպանվել է՝ համացանցում միանգամից սկսեցին քննարկումները:

Շատերը, սակայն, առանց տեղեկանալու մանրամասներին, սկսեցին իրենց հեղինակավոր կարծիքներն ու դիտողությունները շաղ տալ սոց ցանցերում:

Թե բա ինչ գործ ուներ էտ տարիքի կինը՝ 18 տարեկանի հետ, որ միհատ էլ նման բան լիներ։ Նախ պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե գործ էլ ունենար, ապա դա ՁԵՐ ԳՈՐԾԸ չէ, ու չի նշանակում, որ կարելի է ինչ-որ կերպ արդարացնել սպանությունը։ Բայց հիմա գլխավորի մասին։

Փոխանակ ապրումակցեք, ձեր ցավակցությունները հայտնեք, սկսեցիք ձեր տափակ մտքերը գրել։ Հասկանում եմ, որ պարապ եք, բայց դա ձեզ թույլ չի տալից քիթը խոթել մարդկանց անձնական կյանքի մեջ, կամ բանբասանքներ տարածել:

Հասմիկ Գևորգյան

Կիսվել էջում