Ազատ խոսք

Բնազդս հուշում է, որ վաղը Հանրայինից ճիչ է լսվելու․ վաղը պիցցամտահոգների ակումբը կհամալրվի ևս մեկ «վենդետայի զոհով»․ Ստյոպա Սաֆարյան

Բնազդս հուշում է, որ վաղը Հանրայինից ճիչ է լսվելու․ վաղը պիցցամտահոգների ակումբը կհամալրվի ևս մեկ «վենդետայի զոհով»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Հանրայինի հետաքննությունից ինձ քիչ ավելի կհետաքրքրի այն անձը, ով գերատեսչական էթիկայի խախտումով կադրեր է հանել, և մի փոքր ավելի’ կոնկրետ գնորդն ու սոցիալական ցանցերում այն պտտացնող ձինուլիկը։

Հուսամ’ կլսենք այդ անունները, թե ովքեր են վարում ֆեյսբուքյան լկտի էջերը։

Բնազդս հուշում է, որ վաղը Հանրայինից ճիչ է լսվելու։ Ու շատ արդար կլինի ճչացնել գերատեսչական, բարոյական, իրավական այլ նորմեր խախտողին։ Կարճ ասած՝ վաղը պիցցամտահոգների ակումբը կհամալրվի ևս մեկ «վենդետայի զոհով»»:

Կիսվել նյութով