Ազատ խոսք

Այ, թե Նիկոլ Փաշինյանի համար ինչ գին է արժենում էժան պոպուլիզմը. Սուրեն Սուրենյանց

Այ, թե Նիկոլ Փաշինյանի համար ինչ գին է արժենում էժան պոպուլիզմը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Այ, թե Նիկոլ Փաշինյանի համար ինչ գին է արժենում էժան պոպուլիզմը, երբ նա ժողովրդական ու «արտառոց» երևալու մարմաջով որոշում է բովանդկազուրկ մի ուղերձ հղել ժողովրդին՝ ոչ ստանդարտ իրավիճակում։

Ահա, պոպուլիզմը ինչպես է հատուցում, երբ երկու տարի շարունակ կոմպրոմիսի է գնում կատարող, դիմազուրկ կոմֆորմիստների հետ։

Սա այն է, ինչը կոչվում է պետական բարդակ ու առաջին դեպքը չէ, եթե հիշենք, որ Նիկոլի թվին Հայաստանում գաղտնալսել են երկրի ղեկավարին․․․»։

Կիսվել էջում