Աշխարհ

Բաքվում վարորդին ձերբակալել են, իր մեքենայում հայկական երաժշտություն լսելու համար

Բաքվում վարորդին ձերբակալել են, իր մեքենայում հայկական երաժշտություն լսելու համար։ Այս մասին գրում է report.az-ը։

Բաքվում անցկացված «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների» արդյունքում ձերբակալվել է տղամարդ, որը սոցցանցերում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է իր մեքենայի սրահում հայկական երաժշտություն լսում:  

Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ համապատասխան միջոցառումներ են տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Share