Մամուլ

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մտցրել մարտական գործողությունների գոտի

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մտցրել մարտական գործողությունների գոտի

Ըստ WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքի՝ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկան մոտեցել է Արցախի ՊԲ վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր, Խծաբերդ և Քիրսավան գյուղերին:

Ադրբեջանցիները սկզբնապես փորձել են գրավել գյուղերը հետևակի և հատուկ ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը:

տանկեր

Երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են ռազմական բախումների գոտի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է ներթափացման փորձ:

Կիսվել նյութով