Մամուլ

Բանակցությունները ավարտվեցին․ Մուրադովը վերադարձավ Հայաստան

Բանակցությունները ավարտվեցին․ Մուրադովը վերադարձավ Հայաստան

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ Երևանի «էրեբունի» ռազմական օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ երեկ Մոսկվայում անցկացվել են հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունները։

Մամուլում տարածված է այն տեսակետը, որ բանակցությունները վերաբերել են ռազմագերիների վերադարձի հարցին, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: 

rustam muradov

Բանակցություններին հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ ադրբեջանական արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը։

Կիսվել նյութով