Շոու-բիզնես

«Բալես, դու պապա չունես` մեռել ա»․ Նաիրա Մովսիսյանի գրառումը դստերն առաջին դասարան ուղեկցելիս

«Բալես, դու պապա չունես` մեռել ա»․ Նաիրա Մովսիսյանի գրառումը դստերն առաջին դասարան ուղեկցելիս

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան։ Նա լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում աղջկա առաջին քայլերից և գրել․

«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ….

Շնորհավորում եմ բալես և խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ և կուղղորդվես քո ուղեղով, ոչ հասարակության թելադրանքով։

Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։

naira movsisyan

Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն–մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են։ Նա ունի միմիայն մայրական կողմ` սիրող, պաշտող տատիկ և մայր ….

-Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել….

naira movsisyan

Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…

Բալես, դու պապա չունես` մեռել ա…..

Ու սա սեպտեմբերի պայծառ 1-ն է»։

Կիսվել էջում