Մամուլ

Արտաշատում Mazda մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Արտաշատում Mazda մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ տղամարդու դի:

mazda

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանզատել են տարածքը, որտեղ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

mazda artashat

Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել:

Կիսվել էջում