Մամուլ

Արտակարգ իրավիճակ Նոր Հաճնի կարջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են մոտ 17 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակ Նոր Հաճնի կարջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են մոտ 17 ավտոմեքենա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի և որոշ վայ վարորդների անբարեխիղճ լինելու հետևանքով բախվել են 17 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

avtovtar nor hachn

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ՃՈ ավագ տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Էդուարդ  Աղաբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Կիսվել էջում