Մամուլ

Արարատ Զուրաբյանի դստեր հրաժեշտի արարողությունը կկայանա Լոս Անջելեսում

ԱԺ նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի դստեր՝ Անի Զուրաբյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բրբանք քաղաքի Սուրբ Լևոն տաճարում (հասցե՝ 3325 N Glenoaks Blvd, Burbank, CA 91504), ապրիլի 15-ին` ժամը 11։00-ին (տեղի ժամանակով):

Ապրիլի 17-ին` ժամը 14։00-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կտրվի հոգեհանգստի կարգ։ Նշենք, որ Անի Զուրաբյանը 35 տարեկան էր։

Ցավակցում ենք Զուրաբյանների ընտանիքին՝ դստեր՝ սիրելի Անիի անժամանակ մահվան կապակցությամբ։

Կիսվել էջում