ՄամուլՏեսանյութ

Արագածոտնի մարզում 34-ամյա տղամարդը Toyota Camry-ն կայանել է Աշտարակի կամրջի վրա և իրեն ցած նետել (Տեսանյութ)

Արագածոտնի մարզում 34-ամյա տղամարդը Toyota Camry-ն կայանել է Աշտարակի կամրջի վրա և իրեն ցած նետել (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

kamurj netvel

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մանուկ Պ․-ն է, ով Աշտարակի կամրջից իրեն ցած է նետել։ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ՝ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որով ինքնասպանություն գործած տղամարդը կանգնել է Աշտարակի կամրջի վրա, ապա իրեն ցած նետել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ի տեսանյութում

Կիսվել նյութով