ՄամուլՏեսանյութ

Առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ վրաերթի ենթարկված 15-ամյա տղայի կյանքը փրկելու համար

Առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ վրաերթի ենթարկված 15-ամյա տղայի կյանքը փրկելու համար

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Առաջին կարգի դրական (1+) արյուն է անհրաժեշտ այսօրվա վրաերթի ենթարկված 15-ամյա տղայի կյանքը փրկելու համար։ Տղայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նրանք, ովքեր կարող են և կցանկանան օգտակար լինել, կարող են այցելել Աստվածմայր հիվանդանոց կամ զանգահարել նշված հեռախոսահամարով 093888171 (Դավիթ)»:

Նշենք, որ փետրվարի 20-ին, Փարաքարի ճանապարհին վրաերթի էր ենթարկվել 15-ամյա երեխան։

Cadillac-ը բախվել էր Opel-ի հետնամասին, Opel-ի վարորդն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի էր ենթարկել 15-ամյա տղային, ով շպրտվելով, բախվել էր պատին, իսկ Opel-ն էլ բախվել կայանված Mercedes-ին ու Ford Transit-ին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով