Մամուլ

Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն ձերբակալում է Նիկոլ Փաշինյանին ու ևս երկու պատգամավորի. Արթուր Դանիելյան

Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն ձերբակալում է Նիկոլ Փաշինյանին ու ևս երկու պատգամավորի. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն ձերբակալում է Նիկոլ Փաշինյանին ու ևս երկու պատգամավորի: Փաշինյանին տեղափոխում են Սևան: Այնտեղ իրեն այցելում է Դաշնակցության մի քանի հոգանոց պատվիրակությունը:

Այնուհետև Փաշինյանին այցելում է Կարեն Կարապետյանը և ապօրինաբար միջնորդում է որ նրան ազատ արձակեն: ՀՔԾ-ն Փաշինյանին ապօրինաբար ազատ է արձակում: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հարցնում է Կարեն Կարապետյանին արդյոք նա պատրաստ է ստանձնել իշխանությունը և ստանալով դրական պատասխան հրաժարական է տալիս:

Կարեն Կարապետյանը սակայն պահանջում է որ Սերժ Սարգսյանը իր հրաժարականի տեքստից հեռացնի Կարապետյանին վերաբերվող հատվածները: Ապրիլի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշվում է, որ Փաշինյանի հետ բոլոր կոնտրակտները պետք է տեղի ունենան Կարեն Կարապետյանի միջոցով:

Սերժ Սարգսյանը նաև առաջարկում է հրաժարական տալ ՀՀԿ նախագահի պաշտոնից և այդ աթոռը նույնպես փոխանցի Կարապետյանին, սակայն վերջինս հրաժարվում է: Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի ԺՊ Կարեն Կարապետյանին զանգում է Վլադիմիր Պուտինը:

Զանգից հետո Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ մեկնում է ԱԺ հանդիպելու ՀՀԿ խմբակցության հետ: ՀՀԿ խմբակցությունը արդեն տեղյակ լինելով հանդիպման օրակարգի մասին ընդվզում է:

Նրանք դեմ են Կարապետյանի թեկնածությանը և համարում են որ Վիգեն Սարգսյանը ավելի լավ թեկնածու է: Առանձնահատուկ ջանասիրությամբ էր ընդվզում Կարապետյանի դեմ Միհրան Պողոսյանը:

Nikol Pashinyan 9

Սերժ Սարգսյանը գալիս և հայտարարում է որ մայիսի 1-ին ՀՀԿ վարչապետի թեկնածուն է լինելու Կարեն Կարապետյանը: Բոլորը լռում են, վեր է կենում ՀՀԿ պատգամավոր Արթուր Գևորգյանը և արտահայտում իր (բայց իրականում ողջ խմբակցության) դժգոհությունը այդ որոշման կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը հասկանում է որ խմբակային քննարկմամբ հարցը հնարավոր չի լինի լուծել ու բոլորին հրավիրում է առանձին առերես քննարկման: Ապրիլի 26-ի Ժամը 22:00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 06:00-ն Սարգսյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ և բոլորից կորզում է խոստում քվեարկել Կարեն Կարապետյանի օգտին:

Մի քանի ժամ անց, ապրիլի 27-ին ժամը 11:00-ին ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին շտապ հրավիրում են նախագահի կեցավայր (դաչեք): Այնտեղ Սերժ Սարգսյանը հավաքված պատգամավորներին հայտնում է որ այդ պահին իր կողքը նստած Կարեն Կարապետյանը հրաժարվել է առաջադրվել վարչապետի պաշտոնում:

Ընդ որում ողջ քննարկման ժամանակ Կարապետյանը ծպտուն չի հանում, նախընտրելով գրեթե անդադար ծծել, այն ժամանակ շատ հազվագյուտ ու մոդայիկ պեռլամուտորվի կարմիր գույնի Iqos-ը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն չի ընտրում Փաշինյանին: Մայիսի 2-ի առավոտյան Ծառուկյանը Հրապարակի Մարիոթում հանդիպում է Փաշինյանին և հայտարարում է որ առաջադրելու է վերջինիս թեկնածությունը:

Մայիսի ութին ԲՀԿ ու ՀՅԴ կողմից առաջադրված Փաշինյանը ընտրվում է վարչապետ, իր օգտին ՀՀԿ-ից քվեարկում են՝ Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայիլովը, Սամվել Ալեքսանյանը, Կնյազ Հասանովը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեյրան Սարոյանը, Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը (Ցոլակյանը միակն էր ով ամսի 1-ին էլ էր կողմ քվեարկել):

Վերոհիշյալ բոլոր իրադարձությունները շատ հեշտ ստուգվող փաստեր են, որի ականատես են եղել բազմաթիվ վկաներ: Էս ա եղածը»:

Share