ՄամուլՏեսանյութ

Աշխատակցին հեռացրել են՝ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելուց հետո՞․ նախարարի արձագանքը

Աշխատակցին հեռացրել են՝ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելուց հետո՞․ նախարարի արձագանքը

Աննա անունով քաղաքացին հայտարարում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին աշխատակից է, եւ որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելուց հետո իրեն աշխատանքից ազատել են, ընդ որում՝ լուսանկարը ոչ թե ինքն է հրապարակել, այլ տվյալ պահը ֆիքսել են ԶԼՄ-ները։

Այս դեպքի մասին այսօր ԱԺ-ում նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեցին լրագրողները։, գրում է «Առավոտ»-ը։

Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Տեղյակ չեմ, որ որեւէ մեկին քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկեն նախարարությունը կամ միասնական սոցիալական ծառայության մարմինը։ Բոլորն էլ ունեն ազատ կարծիք, քաղաքական դիրքորոշում արտահայտելու հնարավորություն, որը տրվել է նաեւ 2018թ․-ին։

anna heracnel

Այդ դեպքով խորհուրդ եմ տալիս դիմել նախարարություն եւ ճշտել՝ նա նախարարությա՞ն աշխատող է եղել, թե՞ միասնական սոցիալական ծառայության աշխատող։ Բայց վստահեցնում եմ, որ ես տեղյակ չեմ մի դեպքից, որ որեւէ մեկը գործից ազատվի քաղաքական դիրքորոշման համար»։

Նարեկ Մկրտչյանի խոսքով․ «Տարօրինակ է լսել, որ ոլորտի քաղաքականության համար պատասխանատու նախարարությունը նման խախտում թույլ տա։ Կարող եք գրավոր դիմել, բայց վստահեցնում եմ, որ նման դեպք չկա»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով