Ազատ խոսք

Անպատասխան ոչ մի հարված չի մնալու՝ կլինի վածիկաններից, պիցցայատներից, թե որևէ մեկից. Ստյոպա Սաֆարյան

Անպատասխան ոչ մի հարված չի մնալու՝ կլինի վածիկաններից, պիցցայատներից, թե որևէ մեկից. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Անցած օրերին, երբ մանրումեծ երևույթների կոշտ արձագանքում էի, իմ լավ ընկերներից մի քանիսը հորդորեցին անտեսել, բանի տեղ չդնել։

Չէ, սիրելիներս։ Իմ համեստ քաղաքական կենսագրության վաղ փուլում այդպես էին վարվում. երբ Իրավունք, 7օր, Top-news, Zham, Shame. am և այլ աղբակույտեր, ֆեյսբուքյան “Քաղաքացիական գիտակցություն” կամ քոչարյանասերժական, բհկաալյանսաուրիխանյանական այլ խմբեր տարբեր զրպարտություններ, ստեր էին գրում, բանի տեղ չէի դնում։

Հետո հասկացա, որ մի միամիտ հատվածի մոտ նստվածք է թողնում, բայց դա դեռ հեչ՝ անպատասխան մնալուց ավելի են լկտիանում ու առաջ գալիս։

Այժմ ամեն մանրումեծ երևույթ, թերթ, խմբագիր, մեկնաբան, գործիչ անհամաչափ կոշտ պատասխան է ստանալու՝ 1-ին 10։ Խոստանում եմ /հա, ի դեպ՝ այդ ռազմավարության շրջանակներում 168-ի հայցը հաջորդ շաբաթ դատարանում կլինի/։

Ու թքած ունեմ, թե ինչ կաղկանձ կբարձրանա, թե բա՝ ՀԽ նախագահին վայել չէ, պետք է հրաժարական տա․․․ Եթե մի պահ անգամ զգամ, որ իմ անձնական ռազմավարությանը որևէ բան, այդ թվում՝ ՀԽ նախագահ լինելը, կաշկանդում կամ խոչընդոտում է, կասկած չունենաք, որ ընտրություն է կատարվելու հանուն առաջինի ու շատ արագ։

Այնպես որ՝ եթե հույսեր եք փայփայում, թե այն ինձ կաշկանդելու է հասարակությանը կեղեքածներին, մեզ վրա հարձակվողներին հակադարձելու, պատասխանելու համար, միամիտ եք, ինձ չեք ճանաչում․․․

Ու նաև՝ ՀԽ նախագահ լինելու մասին։ Ես հրաշալի գիտեմ օրենքով իմ լիազրությունները, սահմանափակումները։ Կյանքում ես դա չեմ խախտել, չեմ խախտի։

Ու թույլ էլ չեմ տա ինձ պարտադրել, թե ինչպես ինձ պահեմ։ Իսկ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից դուրս գալու պահը, հավատացնում եմ, գիտեմ, բայց դա չեմ ասելու։

Որովհետև դա միայն ես գիտեմ ու գիտեմ, թե իմ որ առաքելությունն ավարտված համարելուց հետո եմ անելու։ Այնպես որ՝ կրկին մի կում սառը ջուր խմեք ու թուլացեք։

Անպատասխան ոչ մի հարված չի մնալու՝ կլինի վածիկաններից, պիցցայատներից, հանրապետաչայխանաներից, համազգային ազգայիններից, թե որևէ մեկից»։

Կիսվել էջում