ՄամուլՏեսանյութ

Անչափահասին ձեռնաշղթա են հագցրել. իսկականից զզվել եմ ու ջղայնացած եմ. Հայկ Բարսեղյան (Տեսանյութ)

Անչափահասին ձեռնաշղթա են հագցրել. իսկականից զզվել եմ ու ջղայնացած եմ. Հայկ Բարսեղյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը:

Իմ մտերիմ մարդկանցից մեկի տան լույսն անջատել են, որտեղ 8 մարդ է ապրում, դրանից հետո ընկերս՝ Միքայել Մարգարյանը, գնացել է կառավարական շենքի մոտ ակցիա անելու եւ պարզապես ասելու, որ լույսը մի անջատեք, այս իրավիճակն է:

Նա, մասնավորապես, նշել է. «Իր հետ եղել են իր երեխաները, որոնցից մեկը՝ անչափահաս: Դրանից երկու րոպե անց ձերբակալել են եւ Միքայելին, եւ երեխաներին: Ոչ միայն ձեռնաշղթա են հագցրել Միքայելի, այլեւ 17 տարեկան երեխու ձեռքերին:

Այսինքն այսօրվա կառավարությունը եւ իշխանությունը ՀՀԿ-ական բ-ի ծնունդներին թողնում է ազատ զբոսնեն, ֆռֆռան, բայց 17 տարեկան երեխային ձեռնաշղթաներ կհագցնեն, որովհետեւ լույս չունեն:

Ես հիմա Սյունքի մարզում եմ, հենց հիմա քշելու եմ Երեւան, կառավարության դիմաց ակցիա անելու: Ժամը 12-ին այն մարդիկ, որոնք ուզում են ակցիա անել, թող հավաքվեն այնտեղ ակցիա անելու:

Եվ թող փորձեն ձերբակալել ինչ-որ մեկին: Ես 2,5 տարի հանդուրժել եմ զոմբիլենդի քննադատությունները, հանդուրժել եմ այս կառավարության փնթի կառավարման համակարգը, այլեւս ի զորու չեմ հանդուրժել: Իսկականից զզվել եմ ու ջղայնացած եմ:

Չունեմ քննարկելու որեւէ բան որեւէ ոստիկանի, կառավարության որեւէ անդամի հետ: գալիս եմ ակցիա անելու, բռնեք»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում