Մամուլ

Անդրանիկ Քոչարյանը հորդորում է, որ փախնեմ Հայաստանից, Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն․ Ռուբեն Հայրապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ»։

«Թող ստուգեն, բայց վեցերորդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալների վերաբերյալ ինֆորմացիան կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել»,- ընդգծեց նա:

«Գիտե՞ք դա ինչի համար են ասում, որ թողնես գնաս ու միանգամից «մասկի շոուն» անեն, կասեին տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու որևէ տեղ չունեմ, ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն։

Կոչ եմ անում նաև ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն։ Երբ զանգեն ինձ ասեն, մենք ուզում ենք քեզ ձերբակալել, արի, ազնվորեն ասում եմ՝ որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում եւ ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»։

Կիսվել էջում