Մամուլ

Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը. Ռուբեն Հայրապետյան

Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբևիցե  համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ, դա ինձ համար պատիվ է։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 13-ին, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը լավ ըկեր չէ։

«Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբևիցե  համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ, դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբևիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է և կհպարտանա։ Խաչատուր Սուքիասյանը, երբևէ Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատական է տալիս Սերժ Սարգսյանին լավ կամ վատ ընկեր լինելու հարցում։

Գուցե վատ բաներ եղել են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բայց իշխանափոխությունից հետո ստեղծված դժգոհության ֆոնի վրա այսօր փորձում են հեղինակազրկել նրան։ Կգա ժամանակը կտեսնենք, թե ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն այս երկրում ով է եղել։ 

Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Շատ հեշտ է մարդկանց վարկաբեկել, ու նույն Խաչատուր Սուքիասյանը լավ գիտի, թե ինչ հարցերում է իրեն օգնել Սերժ Սարգսյանը»։

Կիսվել նյութով