Աշխարհ

Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը և QR անցագրերը

Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը և QR անցագրերը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները հունվարի 27-ից զգալիորեն մեղմացվել են Անգլիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է BBC News-ը: Մասնավորապես, չեղարկվում է պաշտպանիչ սանիտարական դիմակների պարտադիր օգտագործումը, այլեւս չի պահանջվի նաև COVID-անցագրեր:

«Մեր պատվաստանյութերը, թեստավորումը և հակավիրուսային պատրաստուկները պաշտպանության հզոր երաշխիքներ են և մեզ թույլ են տալիս զգուշությամբ վերականգնել ազատությունները»,- BBC News-ը մեջբերում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքը:

dimak krel

Ջավիդը հայտարարել է, որ հիշատակված միջոցները կարող են չեղարկվել, քանի որ զգալի հաջողություն է ձեռք բերվել պատվաստման գործում եւ ի հայտ Է եկել ավելի շատ ըմբռնում, թե ինչպես բուժել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունները:

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ դիմակների կրումն այժմ լինելու է յուրաքանչյուրի անձնական գործը: Սակայն առանձին խանութներում հայտնել են, որ կշարունակեն մարդկանց խնդրել, որպեսզի նրանք դիմակներ օգտագործեն: Գնացքների ուղեւորները նույնպես պետք է դիմակներ կրեն, բայց ոչ պարտադրաբար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել էջում