Մամուլ

Այս ուրախությունը չի թունավորվում նույնիսկ ինչ-որ «վճարումների» պայմանով. Վիկտոր Համբարձումյանի որդին՝ Ռոբերտ Քոչարյանին

Այս ուրախությունը չի թունավորվում նույնիսկ ինչ-որ «վճարումների» պայմանով. Վիկտոր Համբարձումյանի որդին՝ Ռոբերտ Քոչարյանին

Աշխարհռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի որդին՝ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը, նամակ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ազատության մեջ գտնվելու կապակցությամբ։

2rd.am-ի փոխանցմամբ, նամակում ասված է.

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանից

Մեր սիրելի Նախագահ, շատ ուրախ ենք, որ տգեղ անարդարությունն ավարտվել է, և Դուք վերադարձել եք Ձեր ընտանիք: Այս ուրախությունը չի թունավորվում նույնիսկ ինչ-որ «վճարումների» պայմանով:

Գրավի պահանջը դիտվում է որպես հարձակում Ձեր նախագահության դարաշրջանի դեմ, որն այնքան տարբերվում է այժմ տեղի ունեցող իրադարձություններից:

Մեր անկեղծ մաղթանքները Ձեր տիկնոջն ու ընտանիքին:

Խորը հարգանքով՝ Ռուբեն Վիկտորի Համբարձումյան և ընտանիք»։

Կիսվել նյութով