ՄամուլՏեսանյութ

Այս անձնավորությունը ի վիճակի չէ մեր հարցերին պատասխանել. վարչապետի հետ հանդիպման արդյունքներից գոհ չեն ծնողները

Այս անձնավորությունը ի վիճակի չէ մեր հարցերին պատասխանել. վարչապետի հետ հանդիպման արդյունքներից գոհ չեն ծնողները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներին չի գոհացրել։ Նրանց մի մասը շարունակում է մնալ Կառավարության շենքի ներսում, իսկ մասը դուրս է եկել։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց հանդիպումից դուրս եկած ծնողներից մեկը։

Նրա խոսքով՝ Կառավարության շենքում ծնողները շարունակելու են մնալ այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցերին հստակ պատասխաններ չտրվեն։

«Յոթ ամիս է տանում, բերում են, բայց ոչ մի բան։ Այստեղ գնացեք, այնտեղ գնացեք, գնացեք ԴՆԹ-ների հետազոտման կենտրոն։ Ծնողներին ոչ մեկ ճիշտը չի ասում։ Յոթ ամիս է սպասում ենք, իրենց համար հեշտ է, իրենց երեխաներն իրենց կողքին են»,– վրդովված ասած մի կին։

anhet korac zinvor

Վարչապետի հանդիպման արդյունքներից դժգոհ մի տղամարդ էլ ասաց.

«Հույս ունեինք, որ Կառավարություն կա, բայց այս անձնավորությունը ի վիճակի չէ մեր հարցերին պատասխանել, մեր երեխաների մասին տեղեկություն տա, որ մենք իմանանք, թե մեր երեխաները որտեղ են, գերի են,  թե անհետ կորած։

Սուտ խոսքերով ճանապարհ է դնում, ասում է՝ աշխատում ենք, բայց սա աշխատանք չի, եթե չի կարողանում աշխատել, մենք ո՞ւմ դիմենք, մնում է, որ միայն Պուտինին դիմենք, ասենք՝ դու գնում ես Պուտինից խոսք ես բերում, որ անես, բայց չես կարում։ Գերիներ պիտի տային, սուտ խոստումներ տվեց, գնաց ու չբերեց։ Զինվոր ենք տվել, հիմա ումի՞ց պահանջենք»։

Նշենք, որ ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ ժամանակ շենքի մոտ սպասելուց հետո, վարչապետն ի վերջո  ընդունել էր նրանց։ Հանդիպումը մեկնարկել էր 14։00–ի սահմաններում։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով