ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

«Այսօր իրականացրի նրա երազանքը». Գոհար Ավետիսյանի շքեղ անակնկալը՝ եղբորը (Տեսանյութ)

«Այսօր իրականացրի նրա երազանքը». Գոհար Ավետիսյանի շքեղ անակնկալը՝ եղբորը (Տեսանյութ)

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը՝ նրան նվիրելով Mercedes-Benz  մակնիշի ավտոմեքենա: 

Ինստագրամում արված իր հրապարակման մեջ Գոհարը խոստովանել է, որ տարիներ առաջ երազել է հարազատներին նման անակնկալներով ուրախացնելու մասին, ու հորդորել հետեւորդներին երբեք չդավաճանել սեփական երազանքներին:

gohar avetisyan

«Մանկությանս տարիներին, երբ տարբեր տեսանյութեր էի դիտում, որոնցում որդին ավտոմեքենա էր նվիրում հորը, ես ինքս ինձ ասում էի, որ մի օր ես էլ կարող եմ այդպես անել: 

Դա ինձ մոտ ստացվեց, բայց այն, որ ինձ կհաջողվեր երջանկություն պարգեւել իմ բոլոր եղբայրներին, քույրերին, մորս, հորս ու բոլոր սիրելիներին, ես չէի պատկերացնի: Այսօր ես իրականացրի իմ ավագ եղբոր՝ Վահեի երազանքը՝ նրան նվիրելով իր երազանքի ավտոմեքենան:

Թող յուրաքանչյուրը, ով կարդում է այս հրապարակումը, հասնի իր նպատակներին: Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ մեր ձեռքերում է, կարեւորը՝ պետք է հավատալ լավին՝ անկախ ամեն ինչից ու երբեք չդավճանաել երազանքին»,-գրել է Գոհարը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով