ՄամուլՏեսանյութ

Այդքան դուխով եք, եկեք էստեղից խոսեք, ախր տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը կդողան. Կոնջորյան (Տեսանյութ)

Այդքան դուխով եք, եկեք էստեղից խոսեք, ախր տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը կդողան. Կոնջորյան

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Եկեք մի պահ վերանանք, թե ով առաջինն արձագանքեց, եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարը իջեցվում է այդ աստիճան շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի եւ բերվում են համեմատություններ, որ հարիր չեն նաեւ Ձեզ, ապա հիմա ես դիմում եմ Ձեզ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, որոնք քաղաքական տեքստ են ասում, դա ձեր մակարդա՞կն է, որ այդ աստիճան իջեցնում են:

Ուրեմն ես էլ ուզում եմ ասել, որ երեք տառարանիի մասով էլ, չորս տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք, դրա մասով էլ նաեւ հոդվածներ կան:

Բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել. սա Ազգային ժողով է, թե ազգային քուչա», – ասաց Կոնջորյանը:

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով