Աշխարհ

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը Բաքվին և Երևանին կոչ է արել խաղաղ սահմանազատում իրականացնել՝ զորքերը հետ քաշելով, և հայտարարել Է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ հարցում։

«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալությամբ:

Մենք երկու կողմերին կոչ ենք անում միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին և Ադրբեջանին հիշեցնում ենք նրա պարտավորությունների մասին՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, այն է՝ բոլոր ձերբակալվածների հետ մարդասիրաբար վարվել»,-ասված է Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

ԱՄՆ կոնգրես

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի՝ սահմանազատման չենթարկված հատվածներով ցանկացած տեղաշարժ դիտարկում է որպես անհարկի և սադրիչ։

«Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման ժամանակ և երկու կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքերին և դադարեցնել դիրքերի ամրապնդումն ու ականազերծումը չսահմանազատված սահմանին»,-ավելացրել է Փրայսը։

Մասնավորապես, նա երկու կողմերին կոչ է արել հետ քաշվել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև մայիսի 11-ը։

«Այդ գործողությունները կբերեն լարվածության թոթափման և սահմանի հրատապ սահմանազատման շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացի համար հնարավորություն կբացեն։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ ջանքերին»,-ավելացրել է Փրայսը։

Կիսվել էջում