Ազատ խոսք

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է»․ Տիգրան Վարդանյան

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է»․ Տիգրան Վարդանյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Վարդանյանը։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է:

Եթե տեղյակ եք, ապա վերջերս քանի որ մենք տանուլ ենք տվել Արցախի շուրջ բանակցային գործընթացը և դա անհերքելի փաստ է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ, մի շարք պաշտոնատար անձինք, դեսպանատների ներկայացուցիչներ և այլոք, կոպիտ ասած հաշվի են նստում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ:

Նրան ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը: Այս ամենի վառ ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին «պարտադրեց» բանակցել վերը նշված անձի կամ անձերի հետ:

Ի՞նչ ասեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց հետևյալը՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական ու կարևոր ենք համարում»: Ներկայացուցիչնե՞ր: Լավ, վերցնենք այդ անձանցից մեկը Արայիկն է, բա մյուսները ո՞վքեր են:

Պա՞րզ է, չէ՞: Դուք հասկանու՞մ եք չէ՞, թե՞ խոսքը ում մասին է գնում: Դուք հասկանու՞մ եք, թե՞ ոչ, որ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր սեղանին կա փաստաթուղթ և այդ փաստաթուղթը փուլային տարբերակն է՝ զորքերի դուրս բերում, ադրբեջանցիների վերաբնակեցում, տարածքների հանձնում:

Դուք հասկանու՞մ եք, չէ՞, որ այս ամենը կատարվում է կուտակված պարտքերի ֆոնին՝ ծխախոտ և ադամանդներ: Այս սրիկան կարող է մի դեպքում մարել այդ պարտքը՝ Արցախի 5-7 շրջան հանձնելով:

Դուք հասկանու՞մ եք այս ամեը: Հասկանու՞մ եք, որ Արցախը ունի իրենց համար գին՝ 40 մլն. դոլլար: Սա իր միակ փրկությունն է, բայց իր և իր ընտանիքի փրկության հաշվին «մեռնում» ենք մենք:

Այս ֆոնին ինձ համար հասկանալի է դառնում այն, որ ոչ մեկ հստակ չարձագանքեց ո՛չ Լավրովին, ո՛չ Միքայել Մինասյանին, ո՛չ Ալիևին և իր ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Ինձ համար հասկանալի է դառնում նաև Զոհրաբ Մնացականյանի հիստերիան, որին վերջերս ականատես եղանք: Չարձագանքեցին, որովհետև չունեն պատասխան, որովհետև… որովհետև առ ու ծախի մեջ են:

Նիկոլ Փաշինյան ուզում եմ, որ հստակ գիտակցես և՛ դու, և՛ քո տերերը՝ քանի մենք կանք Արցախը միշտ մնալու է մերը, քանի մենք կանք Արցախը միշտ լինելու է մերը: Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. մենք տեր ենք մեր թափած արյանը: Դավաճա՛ն Հուդա»:

Կիսվել նյութով