ՄամուլՏեսանյութ

Ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի. Գեղարքունիքի բնակիչ (Տեսանյութ)

Ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի. Գեղարքունիքի բնակիչ (Տեսանյութ)

Տաքսին 2 հազար դրամ է, մի թղթի համար մենք ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի բնակչուհին։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:

«Թող մի հատ կարծիք հարցնեն։ Սահմանամերձ գյուղ ենք, մի հատ էլ տենց են անում։ Մինչեւ ե՞րբ պիտի ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստենք ու սպասենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս։ Իրենք որ Երեւան նստած են, մտածո՞ւ են, որ մենք այստեղ ամբողջ գիշեր անքուն ենք։ Հլը թող գան ու մի շաբաթ այստեղ մնան, այդ ժամանակ կիմանան՝ սա որտեղ է»,- ասաց բնակչուհին։

boxoq

Հարցին՝ եթե իրենց բարձրացրած հարցը լուծում չստանա, ի՞նչ են պատրաստվում անել, բնակչուհին ասաց. «Չենք բացելու ճանապարհը, չի հասնի մեր բողոքի ձայնը, կգնանք Երեւան։ Կգնամ ու կնստեմ Ազգային ժողովի դեմը։

Թող նրանց երեխեքն էլ մեր երեխեքի նման ապրեն, ինչո՞վ են պակաս։ Ոչ աշխատանքը գինը ունի, ոչ կարտոֆիլը գին ունի, ոչ անասունը։ Աշխատատեղերն են կրճատում, որ շատ փող ուտեն»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Share