Մամուլ

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել (ֆոտո)

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել (ֆոտո)

Այսօր տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Սոցիալական ցանցերում օգտատերերը լուսանկարներ են տեղադրում տեղի ունեցած փլուզումներից:

alaverdi pluzum 2

Օգտատեր Հրաչյա Պապիկյանը մի քանի լուսանկար է տեղադրել Ալավերդի քաղաքից:

alaverdi pluzum

Նշենք, որ Գյումրիում քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»։

Կիսվել էջում