ՄամուլՔաղաքականություն

Ազնավուրի հիշատակը էս կերպով տապալելը ինձ համար ոչ մի արդարացում չունի. երիտասարդ հանրապետկանը հրաժարվեց ՀՀԿ-ից

Երիտասարդ արդեն նախկին ՀՀԿ-ական Վրույր Քոչարյանը գրում է. «Շառլ Ազնավուրի հիշատակը էս կերպով տապալելը ինձ համար ոչ մի սահմանադրական արդարացում չունի, խիղճն ու բարոյականությունը ցանկացած սահմանադրության հիմքն են ինձ համար։

Ես որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը ՀՀԿ-ին, քանի որ այլևս ոչ մի ֆոռմատի մեջ չեմ տեսնում իմ ներգրավվածությունը քաղաքականության մեջ, անկախ դրանից ես իմ մեջ կրել ու կրում եմ Նժդեհյան պահպանողական գաղափարախոսությոնները, բայց ներկայիս ՀՀԿ-ն ինձ համար էդ տեսլականից շատ հեռացավ:

Ինձ հետ տանում եմ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցից մեծ գիտելիքներ, մեծ փորձ ու բազմաթիվ արժանապատիվ ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ, բայց ես ինձ որևէ քաղաքական ընտանիքում էլ երբեք չեմ պատկերացնում»։

Կիսվել էջում