Ժամանց

Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից. Գարեգին Նժդեհ

Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից. Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Գարեգին Նժդեհի թողած հոգևոր ժառանգությունը վիթխարի նշանակություն կարող է և պետք է ունենա նոր սերունդների ձևավորման հարցում։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ռազմաքաղաքական, պետական գործիչ, ապարապետ՝ Գարեգին Նժդեհի ամենացայտուն և վառ խոսքերից մի քանիսը։

1․ Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:

2․ Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։

3․ Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:

4․ Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում։

5․ Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

6. Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ։

7. Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել։

8. Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։

9. Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զավակը չէ՝, հայ չէ։

10. Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

11. Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը:

12. Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես։

13. Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել։

14. Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց:

15. Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից:

16. Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:

17. Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:

18. Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև՝ հաղթական հայրենիք չի ունենա:

19. Մի ժողովուրդ՝ մի ընտանիք:

20. Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:

Կիսվել նյութով