Ժամանց

Ինչու չի կարելի երեխային անվանել մահացած բարեկամի կամ էլ ծնողի անունով

Ինչու չի կարելի երեխային անվանել մահացած բարեկամի կամ էլ ծնողի անունով

Սնահավատ ծնողները մշտապես իրենց երեխաների համար առանձնահատուկ անուններ են փնտրում: Սա անում են նրա համար, որ երեխան այդ անվան հետ ապագայում խնդիրներ չունենա:

Անուն՝ վաղ մահացածի պատվին

Կասկածամիտ մարդիկ վստահ են, որ նորածնին պետք չէ անվանել նոր մահացած մարդու պատվին: Ըստ նրանց տեսության՝ այդ անունը մեծ ազդեցություն է ունենում երեխայի ապագայի ճիշտ զարգացման վրա:

Սա վերաբերում է նաև այն դեպքին, երբ երեխայից առաջ ծնվել է մեկ այլ երեխա և մահացել: Կարծիք կա, որ այդ երեխաներն իրենց ողջ կյանքի ընթացքում տանելու են այդ անվան դժբախտությունները: 

Տատիկ-պապիկի անուններ

Սա մեկ այլ արգելք է: Հայաստանում տարածված է առաջին ծնված երեխային տալ տղայի մոր կամ հոր անունները: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է ու իր ուրույն տեղն ունի այս աշխարհում:

Լինում են դեպքեր, երբ երեխաները մեծանում և սկսում են չսիրել իրենց անունը՝ համարելով դրանք կա՛մ ոչ ժամանակակից, կա՛մ ուղղակի չեն սիրում:

Աղբյուր՝ Blognews.am

Կիսվել էջում