Մամուլ

Ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում

Ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում

Նրանք հայ հոգևորականներին և ուխտավորներին մի քանի շաբաթ է՝ չեն թույլատրում մուտք գործել վանք, իբր, կորոնավիրուսի պատճառով․ – ասված է Mediaport-ի տելեգրամյան էջում:

dadivanq 2

Դադիվանքը, որը հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով, քանի որ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից` 1-ին դարում, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։

Նշենք, որ վերջին անգամ երբ ուխտավորների խումբը պիտի մտներ Դադիվանք, ադրբեջանցիները հոխորտալով արգելեցին՝ պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն խմբի մասին։

Կիսվել նյութով