Աշխարհ

Ադրբեջանական հողի վրա կանգնած եմ, որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար․ Ալիև

Ադրբեջանական հողի վրա կանգնած եմ, որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ եւ դստեր հետ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով, Շուշիում, Կատարոտ դաշտավայրում (Ջրդուզ) մասնակցել է տոնական խարույկի արարողությանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ալիեւը հանդես է եկել ուղերձով, որը հիմնականում նվիրված էր Ղարաբաղում պատերազմի թեմային:

Նա իր ուղերձում հայտարարել է, որ «հին ադրբեջանական հողի վրա է կանգնած որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, և սրանից հետո ոչ մեկը չի կարողանա մեզ ստիպել այստեղից հեռանալ»:

aliev shushi

Ալիևը նաև հայտարարել է, որ «այս պատերազմում հայկական կողմը կրել է հարյուրավոր, հնարավոր է՝ մինչև հազար կորուստ»:

«Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաև Ակնայի շրջանները, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա:

Կիսվել էջում