Մամուլ

Վրաց-հայկական սահմանը ապօրինի հատողները ձերբակալվել են

Վրաց-հայկական սահմանը ապօրինի հատողները ձերբակալվել են

Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու. տեղեկացնում է aliq.ge-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը:

Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում: ՆԳՆ տեղեկատվությամբ՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել:

Կիսվեք էջում