Մամուլ

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հայ պատգամավորներն են

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ պատգամավորը տեղեկացրել էր, որ  Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։

Հիշեցնենք՝ հայաստանից մեկնած պատգամավորները լքեցին պառլամենտի դահլիճը։

Կիսվեք էջում