Հայհոյանքներ, քաշքշոց պատգամավորների միջև․ լարված իրավիճակ ԱԺ-ում
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում նիստի ընթացքում լարված վիճակ է ստեղծվել, որը վերածվել է հրմշտոցի ու քաշքշուկի։
Ինչի շուրջ էր վիճաբանությունը՝
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում հիմնական հարցերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցն էր։
Ընդդիմադիր խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցելու՝ այն համարելով իրավական և քաղաքական առումով անընդունելի։
Նիստի ընթացքում վիճաբանությունը սրվել է, և ըստ այսօրվա հրապարակումների՝ պատգամավորների միջև հրմշտոց և կռիվ է սկսվել հենց դահլիճում։ Ավելի ուշ քաշքշուկը շարունակվել է նաև ԱԺ միջանցքում։
ՊՊԾ ծառայողները չեն կարողացել հանդարտեցնել պատգամավորներին։
Տեսանյութը՝ ստորև․


