Մամուլ

Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Այդ մասին 24News-ին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ-ի՝ Մինասյանը մեղադրվում է «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, ավելի վաղ նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման»։

Աշոտ Մինասյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Կիսվեք ձեր էջում