Մամուլ

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 20։50-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Գետք գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնցից 2 անչափահասներ են, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, երեխաներն էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները ապա՝ փրկարարները։

kamaz meqena

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։

kamaz

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վահրամ Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կիսվեք էջում