Մամուլ

Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարից մահացածները վարորդների կանայք էին, վիրավորները նրանց երեխաներն են

Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարից մահացածները վարորդների կանայք էին, վիրավորները նրանց երեխաներն են

News.am-ը գրում է․ Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք բնակավայրի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացածները վարորդների կանայք էին։ Այս մասին News.am-ին պատմեցին բնակավայրի վարչական ղեկավար Զոյա Գեւորգյանը։

Միմյանց բախված Opel Astra եւ VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաների վարորդները հարազատ եղբայրներ են՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը եւ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Զոյա Գեւորգյանը պատմեց, որ նրանց կանայք՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը եւ 33-ամյա Մելինե Գեւորգյանը, Վարդենիսից էին հարս եկել Իսկոյանների ընտանիք։

Դեպքի օրը մեքենայում եղել են միայն եղբայրներից մեկի ընտանիքի երեխաները, որոնցից մեկի վիճակը ծանր է, շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուսը դուրս է գրվել։

«Սովորական ընտանիք էին, խաղաղ, հանգիստ, չարչարվող։ Իրար հարեւան էին, առանձին էին ապրում»,- պատմեց վարչական ղեկավարը։

Նշենք, որ վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել