Սոսի, Նազենիի, Խորենի, Մարջանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմն իտալական հայտնի կինոնկարի պաշտոնական ռիմեյքն է (ֆոտո)

Սոսի, Նազենիի, Խորենի, Մարջանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմն իտալական հայտնի կինոնկարի պաշտոնական ռիմեյքն է: Մենք սովոր ենք ֆիլմերում տեսնել կատարյալ հերոսների, մինչդեռ իրականում բոլորս այնքան անկատար ենք: Գուցե, ֆիլմերի հերոսներն էլ հաճախ մեզ համար անծանոթ են մնում՝ իրենց երևակայությամբ, մտքերով, գաղտնիքներով, մեր «կատարյալ անծանոթները:) Ի՞նչ կանեիք, եթե Ձեր հեռախոսի բովանդակությունը մի քանի ժամով հայտնվեր բոլորի տեսադաշտում:

«Վախենալու ոչինչ չունեմ»․ սա առաջին պատասխանն է, որը կարելի է լսել յուրաքանչյուրից, սակայն ամեն մեկն ունի իր փոքրիկ գաղտնիքը, որը միայն իրենն է և բոլորին հասանելի դառնալուց հետո, գուցե, լիարժեք չընկալվի: Յուրաքանչյուրին թվում է, որ իր «մեղքն» ամենափոքրն է, բայց արդյոք մեղքերը համեմատելի են: Ռեժիսոր Արշո Հարությունյանն այս ամենը կներկայացնի իր մեկնաբանմամբ՝ հանդիսատեսին հղելով իր համար կարևոր ասելիքը:

Իտալիայում «Կատարյալ անծանոթները» ֆիլմը նկարահանելուց հետո այն նկարահանվեց ևս 8 երկրի կողմից․ թեման արդիական է՝ ժամանակակից մարդն ու իր՝ առաջին հայացքից աննշան թվացող, բայց խորը խնդիրները: Պրոդյուսերներ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը ձեռք են բերել ֆիլմի հայկական տարբերակը նկարահանելու պաշտոնական իրավունք ու աշխատանքը վստահել ռեժիսոր Արշո Հարությունյանին: Հայկական տարբերակը ստացել է «Անհայտ բաժանորդ» խորագիրը:

«Անհայտ բաժանորդները» Սոս Ջանիբեկյան-Անի Խաչիկյան, Խորեն Լևոնյան-Նազենի Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան-Մարջան Ավետիսյան զույգերն են ու Արթուր Մանուկյանը, որը հանդիպմանը մենակ է եկել: Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում և ներայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները:

իտալական ռիմեյք

Արշոն ոգևորությամբ է աշխատում նախագծի վրա: Հանդիսատեսն ակամա համեմատելու է ֆիլմը արտերկրում ստեղծված օրինակների հետ, սակայն ռեժիսորը դրանից չի վախենում: Ավելին, իրեն հենց դա է հետաքրքիր: Վստահ է՝ իրենք նկարահանում են ֆիլմի մրցունակ տարբերակ:

«Խոսքը հրաշալի և կատարյալին մոտ դրամատուրգիայի մասին է, որը շատ քիչ է մեր իրականության մեջ: Ֆիլմում ներկայացված են սոցիալական, մարդկային խնդիրներ, մարդկային հարաբերությունների ճգնաժամ, ինչն ինձ շատ հետաքրքրեց: Սցենարի ադապտացիան իմն է, ինձ հետ աշխատել են հետաքրքրիր սցենարիստներ՝ Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը, որոնք բավականին հետաքրքիր, գունավոր շտրիխներ են ավելացրել սյուժեին: Սա պաշտոնական ռիմեյք է: Ի պատիվ պրոդյուսերների՝ կարողացել են ձեռք բերել հեղինակային իրավունք և պայմանավորվել, որ մենք ունենանք մեր մոտեցումները ցույց տալու իրավունք,- ասաց Արշոն, ապա հավելեց, որ իրենք հստակ ասելիք ունեն,- Ուրախությամբ ու հպարտությամբ պետք է ասեմ, որ ի տարբերություն 9 ֆիլմի, որոնք արդեն կան ու ամեն մեկն իր ձևի մեջ հաջողության է հասել, մեզ մոտ շատ կոնկրետ մեսիջներ կան:

իտալական ռիմեյք

Չճնշելով հանդիսատեսին, թողնելով, որ յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունենա այս կամ այն  հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, ուղղություններ ենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը: Մարդկային խնդիրները մեկը մյուսի համեմատ լավը կամ վատը չեն: Որևէ կերպարի վարքագիծը չենք գովաբանում կամ թերարժևորում: Ինձ համար շատ թանկ ու կարևոր մեսիջներ ունենք, որոնք այնպես ենք ներկայացրել, որ, կարծում եմ, հանդիսատեսը կընկալի»:

Մեր հեռախոսները մեր մասին գիտեն ավելին, քան պետք է: Ռեժիսորը նկատեց, որ «հեռախոսային ամպիկի» մեջ հայտնվելուց հետո գաղտնիքդ դադարում է միայն  քոնը լինել․  «Ցանկացած պահի մենք խոցելի ենք: Մեր հեռախոսի մեջ մեր մասին շատ բան կա, մի քիչ էլ ավելին, որը նույնիսկ մենք չգիտենք: Դրանք չգիտեմ ինչ մեղքեր չեն, կրքեր են, ֆանտազիաներ, ֆլիրտներ, առանց որոնց մարդն ապրել չի կարող, բայց երբ բացահայտվում են, դու քո մերձավոր շրջապատի առաջ կանգնում ես փաստի առաջ: Դրանից հետո դժվար է լինում ապրել թե՛ այն մարդկանց համար, ում գաղտնիքը բացահայտվել է, թե՛ նրանց համար, ովքեր գիտեն այդ գաղտնիքները»:

7 դերասան, բոլորը կադրում, էմոցինոալ լարվածություն․ նկարահանումներն իրականացնելը հեշտ չէ, բայց ցանկալի արդյունքին հասնելու համար Արշոն պատրաստ է 20 «դուբլ» էլ նկարահանել: Նրան ճանաչողերը գիտեն՝ նկարահանման հրապարակը չի լքի, քանի դեռ չի ստացել ցանկալի արդյունքը:

իտալական ռիմեյք

«Ես պատկերացնում էի, որ ամբողջ ընթացքում 7 դերասանի մի կադրում ունենալը ծանրագույն աշխատանք է, սակայն պրատիկայում դրան առերեսվելն ու դրա մեջ թաթախվելը շատ ավելի ծանր էր։ Շատ տաղանդավոր ու լավ դերասանական կազմ եմ հավաքել: Ամեն մեկն իր տեսակի, բովանդակության մեջ կայացած, իր սիրողների մեծ բանակն ունեցող դերասան է: Ինձ համար կարևոր խնդիր էր ճիշտ կապ ստեղծել իրենց միջև, որպեսզի ներդաշնակ լինեն իրար հետ: Ի պատիվ իրենց պիտի ասեմ, որ ես չեմ սխալվել:

Կարող եմ 3 երեք անգամ կրկնել, որ չեմ սխալվել, ինչպես մեր հերոսներից մեկն է ասում՝ ես երջանիկ եմ, երջանիկ եմ, երջանիկ եմ: Ես երջանիկ եմ, որ այսպիսի դերասանական կազմ ունեմ»,- ասաց ռեժիսորը, որը ոչ միայն աստղային, այլև պրոֆեսիոնալ կազմ է հավաքել: Դերասանները հայտնի են, բայց դա չէ նրանց արժանիքը, յուրաքանչյուրն իր գործի գիտակն է և , ըստ ռեժիսորի, իր ճիշտ տեղում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։