Մամուլ

Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը․ Հրանտ Թոխատյան

Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը․ Հրանտ Թոխատյան

«Ես ներկայացնում են այն սերունդը, որը արդեն տեսնում է 2-րդ հեղափոխությունը և բնականաբար, ես պարտավոր եմ զգույշ վերաբերվել։

Փաստորեն այն սերունդը, որը արեց առաջին հեղափոխությունը՝ հանկարծ տարիներ անց, այդ նույն մարդիկ, որոնք ձեռքերի վրա բերեցին իշխանության, արդեն փողոցում գոռում էին՝ հեռացեք։ Դա շատ վտանգավոր է՝ իշխանության, ժողովրդի և երկրի համար»։

Լրագրողի հարցին, թե որևէ պաշտոն ստանալու, կամ խորհրդարան գնալու հրավեր ստացե՞լ է՝ Թոխատյանը պատասխանեց․

«Պաշտոն չեմ ունեցել, չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Ես ունեմ իմ ոլորտը, որտեղ անելիքները ավելի շատ են։ Պաշտոնակատարին օգնելն է իմ պարտականությունը՝ իմ ոլորտում։ Դա ավելի ճիշտ կլինի, քան ինքս գնամ, այնտեղ բազմեմ՝ որոշ բաներ չհասկանալով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Կիսվել նյութով