ՄամուլՏեսանյութ

Պատրոն Դավիթը Թուրքիային է վաճառել 10 միլիոն 500 հազար փամփուշտ, որը ՀՀ ՊՆ-ի 10 տարվա պաշարն է

Պատրոն Դավիթը Թուրքիային է վաճառել 10 միլիոն 500 հազար փամփուշտ, որը ՀՀ ՊՆ-ի 10 տարվա պաշարն է

Հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին, նույն ինքը՝ Պատրոն Դավիթին, այս մասին ասվում է PARA.tv-ի ռեպորտաժում:

Պաշտպանության նախարարության մոնոպոլիստ Գալստյանը զենքը մատակարարում է Հայաստան հիմնականում իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով: Դրանք են Moston Engineering-ը՝ գրանցված օֆշորային Վիրջինիա կղզիներում և Royalsys Engineering-ը՝ գրանցված օֆշորային Կայմանյան կղզիներում: Հայաստանի զենքի գնումների մոնոպոլիստը՝ Պատրոն Դավիթը, չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ:

Աղբյուրը ներկայացնում են փաստաթղթեր, որոնք հավաստիացնում են գնորդի կողմից զենքի ստացումն ու գործարքի ավարտը: Այստեղ հստակ երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Moston Engineering-ը:

Պատրոն Դավո Դավիթ Տոնոյան

Ղազախական 10 միլիոն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վերավաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն են: Մոնոպոլիստ-բիզնեսմենն ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40%-անոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս:

Ստացվում է, որ Հայաստանին և Թուրքիային զենք-զինամթերք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, այլև Ազգային անվտանգութան ծառայությանը:

Ավելին, պաշտպանության նախարարությունը 2018 թվականի հունիսի 14-ին թավշյա հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց անտոկոս 3,5 միլիոն դոլարանոց վարկ է տրամադրում օֆշորային Moston Engineering-ին, որը մինչև այսօր չի վերադարձվել մեր պետությանը:

Մանրամասները՝ PARA.tv-ի տեսանյութում

Կիսվել նյութով