Որքա՞ն մարդ է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին` ըստ ԻՔՄ-ի
Որքա՞ն մարդ է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին` ըստ ԻՔՄ-ի
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանի մոտից 18:00-ին մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթը, որն ավարտվեց Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ նախընտրական հանրահավաքով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4800 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ