ՄամուլՏեսանյութ

Մեկը մեկի վրա պատվեր կատարի` ընտանիք մտնի, դա ամոթ է, խայտառակություն․ Գագիկ Ծառուկյան

Մեկը մեկի վրա պատվեր կատարի` ընտանիք մտնի, դա ամոթ է, խայտառակություն․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերության Պրեսս Կենտրոն հաղորդաշարին։

«Հարցազրույց մեզ՝ որպես ազգ, որպես պետություն նետված արտաքին մարտահրավերների, հասարակական համախմբման ու ներքին համերաշխության անհրաժեշտության շուրջ՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Միասնականությունն ու համախմբումը ստեղծված իրավիճակի միակ բանալին են, հայրենիքն ու պետությունը վեր են ամեն ինչից», – հավելել է Գագիկ Ծառուկյանը:

Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։

Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։

Տեսանյութը ստորև

Կիսվել