Մելինե Դալուզյանը Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ արգելված դեղամիջոցներ է օգտագործել

Հայաստանի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանը արգելված դեղամիջոցներ է օգտագործել 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։

Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը հայտնում է, որ 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիրը 2012 թվականին արդյունք ցույց չի տվել։

Դոպինգի կրկնակի ստուգումից հետո չեղյալ են հայտարարվել Դալուզյանի ու լատվիացի երկարարացատկորդ Ինետա Ռադևիչի՝ Օլիմպիադայի ժամանակ ցույց տված արդյունքները։

Ավելի վաղ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել էր հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մրցումներին մասնակցելուց։

Դալուզյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնություններում բրոնզե մրցանակակիր է։ Մեծ իրարանցում է  առաջացրել  նրա մասնակցությամբ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվիր ընկերներիդ հետ