Մամուլ

Մանրամասներ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից

Այսօր հայտնի դարձավ, որ Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել: Պաշտպանության նախարարությունն արդեն պաշտոնական հայտարարություն տարածել է, չնայած շատ ուշացումով։

«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», նշված է հաղորդագրության մեջ։

Bavnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Իջևանի ՌՈ զորամասերից մեկում և մահացած զինծառայողը՝ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է։

Նարեկը 7 ամսվա զինծառայող էր, ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում, ծնողների միակ որդին էր, ուներ 3 քույր։ Նարեկ Գրիգորյանին ըստ նախնական վարկածի գտել են կախված վիճակում։

Կիսվեք էջում