Մամուլ

Հրապարակվել է ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ լուսանկարը

Ինչպես արդեն հայտնել էինք, Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի, որը կրակել է ՀՀ քաղաքացու ուղղությամբ։

Տեղեկությունը հաստատել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։

Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասել էր, որ կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հրապարակ»֊ի ձեռքի տակ է հայտնվել կնոջ լուսանկարը՝ ամուսնու հետ։ Վնասվածք ստացած կնոջ անունը Անի է։

ani
Կիսվեք ձեր էջում